Խորհրդարանը Միխեիլ Չիկվիլաձեին հաստատել է Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձական խորհրդի կազմում
Խորհրդարանը Միխեիլ Չիկվիլաձեին հաստատել է Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձական խորհրդի կազմում

Խորհրդարանը Միխեիլ Չիկվիլաձեին հաստատել է Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձական խորհրդի կազմում: Չիկվիլաձեին աջակցել է 94 պատգամավոր, ոչ մեկ դեմ չի եղել:

Օրենսդրական մարմինը Միխեիլ Չիկվիլաձեին ընտրել է մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված երեք թեկնածուների միջև: Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացվել են նաև ՝ Մանանա Ղողոբերիձեն և Նինո Մինդիաշվիլին:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության համար պայքարում էր 9 թեկնածու, դրանք էին՝ Մալխազ Ասլամազիշվիլին, Դոնարա Շոնավան, Միխեիլ Չիկվիլաձեն, Զաալ Անջափարիձեն, Միխեիլ Ճիաուրելին, Մանանա Ղողոբերիձեն, Նինո Մինդիաշվիլին, Իա Մամալաձեն և Յոսեբ Ճումբուրիձեն: