Խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում, 85 ձայնով վստահություն հայտնեց կառավարության նոր կազմին և կառավարական ծրագրին:

Նախարարների կաբինետում միայն մեկ նոր նախարար կա. Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է Գոչա Լորթքիփանիձեն:

Մյուս գերատեսչությունների ղեկավարներին օրենսդիր մարմինը հաստատել է անփոփոխ: Մասնավորապես.

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Մայա Ցկիտիշվիլի, ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա, արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի, ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Չխենկելի, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար – Էկատերինե Տիկարաձե, Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի, պաշտպանության նախարար – Իրակլի Ղարիբաշվիլի, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար – Թեա Ախվլեդիանի:

Ինչ վերաբերում է «Եվրոպական պետության կառուցում» կառավարական ծրագրին, ապա նրա հիմնական մասը նվիրված է համավարակի դեմ պայքարին:

Վստահություն ձեռք բերելու համար կառավարությանը անհրաժեշտ էր 76 պատգամավորի աջակցություն: