Խորհրդարանական մեծամասնության նիստին կառավարական փոփոխությունները չեն քննարկվել. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանական մեծամասնության նիստին կառավարական փոփոխությունները չեն քննարկվել. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանական մեծամասնության նիստին կառավարական փոփոխությունները չեն քննարկվել,- խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է «Վրացական երազանք» գրասենյակում խորհրդարանական մեծամասնության հանդիպումից հետո:

«Մեծամասնության նիստին մենք քննարկել ենք ընթացիկ հարցերը և իրադարձությունները, որոնք վերջին ժամանակաշրջանում զարգանում էին երկրում, քննարկել են ՄԱԿ-ի աջակցությամբ անկացված հետազոտության արդյունքները բնակչության բարօրության մասին:

Բազմաթիվ մարդիկ իշխանությունից կրկին սպասում են օգնության և մենք սպասում ենք կառավարությունից կոնկրետ քայլեր: Ինչ վերաբերում է կառավարական փոփոխությունների հարցին, դա մեծամասնության օրակարգում քննարկման առարկա չէր:

Հնարավոր է, որոշ պատգամավոր փոփոխությունների առնչությամբ ունի կարծիք, սակայն ես ասում եմ, մեծամասնության նիստի հարցի հետ կապված, որ կառավարական փոփոխություններ չեն քննարկվել»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: