Խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ և մրցակցային միջավայրում. «Բազմազգ Վրաստան»
Խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ և մրցակցային միջավայրում. «Բազմազգ Վրաստան»

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը հրապարակել է հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի նախնական արդյունքները:

Կազմակերպության տեղեկությամբ, ընտրական շրջաններում, որտեղ «Բազմազգ Վրաստանը» իրականացնում էր դիտարկում, խորհրդարանական ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ և մրցակցային միջավայրում: Չնայած դրան, մի շարք տեղամասերում կազմակերպության դիտորդները բացահայտել են  որոշակի ընտրական խախտումներ: Գտնում ենք, որ ընտրություններին բացահայտված ընտրական խախտումները  չեն ազդի ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Ըստ նրանց, ընտրությունների օրը «Բազմազգ Վրաստանի» դիտորդները ընդհանուր առմամբ ընտրական հանձնաժողովներին ներկայացրել են 18 բողոք, ինչպես նաև տեղամասերում գրառումների գրքում գրանցել են 25 դիտողություն: Մի շարք դեպքերում, ընտրական հանձնաժողովի անդամները նախատեսում էին Բազմազգ Վրաստանի դիտորդի դիտողությունները և ուղղում էին գրանցված թերությունները:  Հետևաբար, կազմակերպության դիտորդներն այլևս բողոքներ չէին գրում այս տեղամասերում:

Ինչպես հայտարարում են կազմակերպությունում, «Բազմազգ Վրաստանը» շարունակում է վերահսկել հետընտրական շրջանը ընտրատարածքներում:

«Հիմնական բացահայտնումներ». 

Ընտրատեղամասի բացման ժամանակ վեց դեպքում տեղ է գտել դիտորդի իրավունքների  սահմանափակում, որոնք վերաբերում էին «Բազմազգ Վրաստանի»  դիտորդներին, ժամը  07:00-ից  08:00-ն ընտրատեղամաս չթողնելու  հարցին: Բացի այդ, մի դեպքում քվեարկության ընթացքում «Բազմազգ Վրաստանի» դիտորդին հեռացրել են տեղամասից (Մառնեուլի # 13.22.73 տեղամաս):

Քվեարկության ընթացքում բազմազգ Վրաստանի դիտորդների կողմից արձանագրվել է նույն անձանց կողմից բազմակի քվեարկության փաստեր (Բոլնիսի թիվ 14.23.55 և Մառնեուլիի թիվ 13.22.65 ընտրատեղամասեր), ինչպես նաև նույն անձանց կողմից ընտրություններին մասնակցելու բազմակի փորձերի փաստեր (Մառնեուլիի # 13.22.49 և Սագարեջոյի թիվ 09.11.41 ընտրատեղամասեր): Դիտորդների կողմից արձանագրվել է անչափահաս անձի (Մառնեուլի #13.22.35 ընտրատեղամաս) և ժամկետանց անձը հաստատող վկայականով  (Ախալքալաքի #18.40. 10 ընտրատեղամաս) ընտրություններին մասնակցելու փորձի փաստեր: Երկու դեպքում տեղի է ունեցել  քվեարկություն առանց դրոշմանշման  (Մառնեուլի # 13.22.49  և  Գարդաբանի # 12.21.48 ընտրատեղամասեր): Բացի այդ, չորս դեպքերում ընտրատեղամասում նկատվել է քարոզչության փաստեր, այդ թվում երկու դեպքում քարոզչություն իրականացվել է ընտրական հանձնաժողովի անդամների կողմից (Սագարեջոյի  # 09.11.47, Մառնեուլիի # 13.22.71, Նինոծմինդայի # 18.41.19 և # 18.41.09 ընտրատեղամասեր), իսկ չորս դեպքերում բացահայտվել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր (Ղվարելիի # 10.16.12, Բոլնիսիի # 14.23.22, ինչպես նաև Լագոդեխիի # 10.15.22 և # 10.15.35 տեղամասեր):

Ձայների հաշվման և արդյունքների ամփոփման գործընթացում Բազմազգ Վրաստանի դիտորդի տեղեկությամբ, Մառնեուլիի # 13.22.03 ընտրատեղամասում, հավանաբար տեղ է գտել  քվեաթերթիկների քվեատուփի մեջ գցելու փորձ: Շրջանային ընտրական հանձնաժողով չի մտել Մառնեուլիի թիվ 13.22.18 ընտրատեղամասի ամփոփ արձանագրությունը: Նշված տեղամասի նախագահի խոսքով, տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփ արձանագրությունները գողացել են:

Ընտրությունների օրը «Բազմազգ Վրաստանի» մոնիտորինգի ծրագրի շրջանակներում կարճաժամկետ դիտորդների կողմից արձանագրվել են հետևյալ բնույթի միջադեպեր.

  • Դիտորդի իրավունքի սահմանափակում (7 միջադեպ)
  • Տեղամասի ոչ պատշաճ դասավորում (4 միջադեպ)
  • Քվեարկության գաղտնիության խախտում (4 միջադեպ)
  • Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարում (6 միջադեպ)
  • Ընտրատեղամասում չարտոնված անձի ներկայություն (1 միջադեպ)
  • Դրոշմանշման կարգի խախտում (2 միջադեպ)
  • Կրկնվող քվեարկություն (2 միջադեպ)
  • Ժամկետանց անձը հաստատող վկայականով քվեարկելու փորձ (1 միջադեպ)
  • Անչափահասի կողմից քվեարկության փորձ (1 միջադեպ)
  • Քարոզչություն ընտրատեղամասում (4 միջադեպ)
  • Ոչ իրավասու անձի ներկայություն ընտրատեղամասում (1 միջադեպ)
  • Բանավոր առճակատում (1 միջադեպ)
  • Շարժական քվեատուփի քվեարկության ընթացակարգերի խախտում (3 միջադեպ)»,- նշված է «Բազմազգ Վրաստանի» տեղեկության մեջ: