Վստահ ենք, Վրաստանը կարող է սեփական ռազմական տեխնոլոգիաները կիրառել և հսկել պատասխանատվությամբ. Էղիսաբեթ Ռուդ
Վստահ ենք, Վրաստանը կարող է սեփական ռազմական տեխնոլոգիաները կիրառել և հսկել պատասխանատվությամբ. Էղիսաբեթ Ռուդ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանի պաշտոնակատար Էղիսաբեթ Ռուդը բացարձակ կեղծիք է անվանում Բոլթոնի այցի առնչությամբ տարածված տեղեկությունը, իբր Ազգային անվտանգության հացերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Վրաստան այցի ժամանակ վրդովմունք է հայտնել Վրաստանի կողմից գնված պաշտպանության զենքի հետ կապված:

«Վրաստան-ը և ԱՄՆ-ը ունեն շատ սերտ համագործակցություն և վստահ ենք, որ Վրաստանը կարող է սեփական ռազմական տեխնոլոգիաները կիրառել և հսկել պատասխանատվությամբ: Տեղեկությունը, որը տարածվել է, բացարձակ սուտ է»,- հայտարարել է Էղիսաբեթ Ռուդը: