Վրաստանում այսօրվանից սկսվում է «Փայզերով» պատվաստումները
Վրաստանում այսօրվանից սկսվում է «Փայզերով» պատվաստումները

Վրաստանում այսօրվանից սկսվում է «Փայզերով» պատվաստումները: Քաղաքացիները պատվաստվելու են Թբիլիսիի, Բաթումիի և Քութայիսիի վեց կլինիկաներում:

Պատվաստվելու են այն քաղաքացիները, ովքեր գրանցվել են booking.moh.gov.ge կայքում և ամրագրել են այցը: Բժշկական անձնակազմի հետ միասին, մարտի 25-ից գրանցում են անցնում նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Գրանցման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու «Փայզեր» և «Աստրազենեկա» պատվաստանյութերից մեկը:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով, մարտի 15-ին, իսկ մարտի 25-ին Վրաստանը ԱՄՆ-ից ստացել է «Փայզեր» պատվաստանյութի մինչև 30 000 չափաբաժին, որոնցով պատվաստումները կսկսվեն այսօր:

Թողնել մեկնաբանություն