Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, ապաքինվել է 62 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, ապաքինվել է 62 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4399 դեպք:

Ապաքինվել է ևս 62 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1705:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5390 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը, կովիդ հյուրանոցներում գտնվում է 640 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն