Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք, ապաքինվել է 1262 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք, ապաքինվել է 1262 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 32 127 դեպք: Ապաքինվել է ևս 1 262 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 12 632:

Կորոնավիրուսից մահացել է ևս 23 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 238:

Կարանտինի ռեժիմում է մնում 3 769 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 832-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 2 249 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 872դեպք, ապաքինվել՝ 603 պացիենտ: