Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք, ապաքինվել է 1 179 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք, ապաքինվել է 1 179 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 019 թեստ, այստեղից 9 840-ը՝ հակագենի արագ թեստով և 7 179-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 251 071 դեպք: Ապաքինվել է ևս 1 179 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 238 101:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 998 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 478 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: