Վրաստանի խորհրդարանն սկսում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը
Վրաստանի խորհրդարանն սկսում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը

Վրաստանի խորհրդարանն սկսում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը: Օրենսդրական մարմնում նախարարներին սպասում են այսօր առավոտից: Խորհրդարանական կոմիտեներում կառավարության անդամներին կլսեն 10:00-ի մինչև 12:00-ն:

Կոմիտեների նիտին ավարտից հետո, նախարարները խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության, ինչպես նաև դաշինքների հետ կանցկացնեն հանդիպումներ, որոնց ներկա կգտնվի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության կազմը առաջին հանդիպումը կանցկացնի 13:00-ին՝ խորհրդարանական մեծամասնության հետ: 15:00-ին նախարարների կաբինետի անդամնները կհանդիպեն «Ազգային շարժման» անդամներին, իսկ 17:00-ին կառավարության կազմը կհանդիպի «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ին:

Կառավարության կազմին վստահությություն հայտնելու հարցը խորհրդարանը կքննարկի դեկտեմբերի 21-ին՝ Քութաիսիում: