Վրաստանի խորհրդարանի նախագահը խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում, վերադառնալ քաղաքական բնականոն գործընթացին
Վրաստանի խորհրդարանի նախագահը խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում, վերադառնալ քաղաքական բնականոն գործընթացին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում, վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին:

Նշված փաստի առնչությամբ հայտարարությունն Արչիլ Թալակվաձեն արել է բյուրոյի այսօրվա նիստին:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս օգտվել այսօրվա նիստից և դիմել խորհրդարանական ընդդիմությանը, վերադառնան քաղաքական բնականոն գործընթացին և խորհրդարանական ձևաչափներին: Իրենց ասելիքը և փաստարկները թող ներկայացնեն քաղաքական ցանկացած ձևաչափում»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Այսօր խորհրդարանում անցկացվելու է լիագումար նիստ:

Օրենսդրական մարմնի մոտ ընթանում է ընդդիմության և նրանց կողմնակիցների բողոքի ցույցը: