Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանդիպման մանրամասների մասին զրուցել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, հանդիպմանը քննարկման գլխավոր թեման էր քաղաքական համագործակցության գլխավոր հարցերը:

«Կարծում եմ, Հայաստանի աջակցությունը և ռազմավարական, բարեկամական հարաբերությունները մեր երկրի համար շատ կարևոր են: Այսօրվա հանդիպմանը երկուստեք հայտնել ենք երկրների միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն: Մեր երկրերի և քաղաքացիների միջև շատ ակտիվ հարաբերություններ են, այդ թվում զարգանում է զբոսաշրջությունը, տնտեսական ակտիվությունը»,- նշել է խոսնակը:

Բացի այդ, Թալակվաձեի փոխանցմամբ, հանդիպմանը զրուցել են նաև կորոնավիրուսի մասին: