Վրաստանի շուկաներում և տոնավաճառներում խստացվում է հսկողությունը
Վրաստանի շուկաներում և տոնավաճառներում խստացվում է հսկողությունը

Գարդաբանիի մունիցիպալիտետում բարդացել է համաճարակային վիճակը, այդ պատճառով, համակարգող խորհրդի նիստին կայացվել են որոշումներ, որոնք մեր գործողությունները կանցկացնեն առավել ինտենսիվ փուլ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ նիստից հետո:

Նրա խոսքով, Գարդաբանիի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում ակտիվորեն ընթանում է բնակչության ջերմաչափում:

«Կայացրել ենք որոշումներ, շուկաներում և տոնավաճառներում առավել խստացվի հսկողությունը, առավել ինտենսիվ կերպով իրականցվի ջերմաչափում: Հնարավոր ախտանշաններ ունեցող մարդիկ շուտափույթ կտեղափոխվեն համապատասխան հաստատություններ և կթեստավորվեն:

Գյուղերը փակելու որոշում չի կայացվել, քանի որ այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա: Եթե նման կարիք լինի, ապա կկայացվի հանապատասխան որոշում»,- նշել է Ալեքսանդրե Խոջևանիշվիլին: