Վրաստանի համար ճգնաժամը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և դեպի Եվրոպա կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է
Վրաստանի համար ճգնաժամը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և դեպի Եվրոպա կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստեի հետ:

Նախագահները զրուցել են Վրաստանում և Ֆինլանդիայում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի և հեռավար կրթության համակարգի մասին:

Վրաստանի նախագահը ֆին գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի իշխանության կողմից զբոսաշրջության ուղղությամբ մշակված ծրագիրը և նշել, որ զբոսաշրջության ոլորտում Վրաստանին և Ֆինլանդիային անհրաժեշտ է առավել սերտ համագործակցություն:

Վրաստանի նախագահը Ֆինլանդիայի նախագահին տեղեկություն է փոխանցել օկուպացված շրջաններում ստեղծված բարդ ճգնաժամաային իրավիճակի մասին: Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է կիբերանվտանգության ուղղությամբ երկու երկրների միջև համագործակցության նշանակությունը և այն ապատեղեկատվական քարոզարշավը, որը կապված է Վրաստանում Լուգարի կենտրոնի հետ:

Նախագահները զրուցել են նաև եվրաինտեգրման և օկուպացված տարածքների մասին և Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընթացիկ ճգնաժամը Վրաստանի համար Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և դեպի Եվրոպա կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է: