Վրաստանի և Թուրքիայի մայրաքաղաքների միջև կատարվելու են պարբերական թռիչքներ
Վրաստանի և Թուրքիայի մայրաքաղաքների միջև կատարվելու են պարբերական թռիչքներ

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում ներկայացված թռիչքների ցուցակի համաձայն, թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը, Անկարա-Թբիլիսի-Անկարա օդային գծով պարբերական թռիչքներ է կատարելու հունվարի 18-ից, մինչ ձմեռային նավիգացիոն սեզոնի ավարտը (մարտի 29):

Գործակալության լրատվությամբ, թռիչքները Boeing B737 տիպի ինքնաթիռով  իրականացվելու են շաբաթը երկու անգամ, ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղին իրենից ներկայացնում է նոր ուղղություն և մինչ այս նման թռիչքներ չեն կատարվել:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից Turkish Airlines ավիաընկերությանը նշված թռիչքը իրականացնելու համար թույլտվությունը տվել է 2019 թ. հունվարի 4-ին: