Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, աշխարհի տարբեր երկրներում ծրագրված է անց կացնել 100-ից ավելի մշակութային միջոցառում
Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, աշխարհի տարբեր երկրներում ծրագրված է անց կացնել 100-ից ավելի մշակութային միջոցառում

Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, աշխարհի տարբեր երկրներում ծրագրված է անց կացնել 100-ից ավելի մշակութային միջոցառում, գիտական կոնֆերանս, դասախոսություններ և հրատարակումներ:

Ինչպես ՆԱՏՕ-ի և Եվրամիության լրատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ողջ տարվա ընթացքում, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվելու են, առաջին ժողովրդավարական հանրապետության հետ կապված պատմական ցուցահանդեսներ, Վրաստանի մշակույթի, ավանդույթների և ժողովրդավարական զարգացումը պատկերող միջոցառումներ:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի մասին լայնածավալ կոնֆերանսներ են անց կացվելու՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: Վրացական մշակույթի և ստեղծագործող համույթների մասնակցությամբ անց են կացվելու համերգներ և ստեղծագործական երեկոներ, Եվրոպական երկրների մայրաքաղաքներում, Ասիայում և Մերձավոր Արևելքում, Ամերիկայի մայրցամաքում:

«Միջազգային կազմակերպությունների շրջանակներում, Վրաստանի հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ լուրջ միջոցառում է կազմակերպվելու ՄԱԿ-ի շտաբկայանում, Նյու Յորքում, որտեղ ներկայացնելու ենք Շոթա Ռուսթավելիի 850 ամյակին նվիրված փոստային դասիչը: UNESCO-ն հյուրընկալելու է հայտնի վրաց ստեղծագործող, UNESCO-ի խաղաղության դեսպան, Էլիսո Բոլքվաձեի և Բասիանի համույթի համատեղ համերգը»,-հայտարարել է նախարարը:

Միխեիլ Ջանելիձեն նշել է նաև, որ կարևոր միջոցառումներ են անց կացվելու Ստրասբուրգում: Մայիսի 26-ին, Եվրոպայի խորհրդում կայանալու է հայտնի վրաց գիտնական, Միխեիլ Մուսխելիին (Միշել Մուսխելի 1903-1964) նվիրված միջոցառում: Միխեիլ Մուսխելին Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր էր, որը հանդիսանում է այն առաջին մարդկանցից, որոնք հիմք են գցել միասնական Եվրոպայի գաղափարին:

«Ցավոք նրա գործունեության մասին լրատվությունը շատ քիչ է, սակայն մեր գերատեսչության շնորհիվ հաջողվեց ձեռք բերել նրա գիտական աշխատանքներից մի քանիսը, անձնական արխիվը և հայտնաբերել նրա գերեզմանը Ստրասբուրգում»,-նշել է Միխեիլ Ջանելիձեն: