Վրաստանի առաջին ալիքում ռումբի առկայության մասին մտած ահազանգի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության հոդվածով
Վրաստանի առաջին ալիքում ռումբի առկայության մասին մտած ահազանգի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության հոդվածով

Վրաստանի առաջին ալիքում ռումբի առկայության մասին մտած ահազանգի կապակցությամբ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ  331-րդ հոդվածով, որը ենթադրում է ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրություն: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում:

Աշխատակիցներին տարհանել են Վրաստանի Առաջին ալիքի շենքից: Շենքում իրավապահները աշխատել են ավելի քան չորս ժամ: Դեմինատորները տեղում էին:

Հիշեցնենք, ժամեր առաջ Վրաստանի առաջին ալիքի աշխատակիցներին տարհանել են շենքից: Իրավապահները շենքի տարածքում աշխատել են ավելի քան չորս ժամ: Տեղում էին նաև սակրավորները:

Վրաստանի առաջին ալիքի թեժ գծին ահազանգ է ստացվել ռումբի գոյության մասին:

Չնայած քննչական գործողություններին, Վրաստանի առաջին ալիքի հեռուստա և ռադի եթերները գործում էին առանց ընդհատումների:

Այս պահին Վրաստանի առաջին ալիքը աշխատում է սովորական ռեժիմում: