Վրաստանի առաջին ալիքը մայիսի 26-ը նշելու է տարբերվող հեռուստատեսային ծրագրով (տեսանյութ)

Վրաստանի առաջին ալիքը մայիսի 26-ին – Վրաստանի անկախության օրը նշելու է տարբերվող հեռուստատեսային ծրագրով և հանդիսատեսին ողջ օրվա ընթացքում առաջարկում է անդադար եթեր:

Մայիսի 26-ին, առավոտյան ժամը 10:00-ից հեռուստադիտողին հնարավորություն է տրվում դիտել առաջին ալիքի եթերով, թե ինչ է կատարվում Ռուսթավելիի պողոտայում և թե ինչպես է տոնում երկիրը անկախության օրը:

Լրագրողները ուղիղ միացումներ են ունենալու այն վայրերից, որտեղ տեղի են ունենում մայիս 26-յան միջոցառումներ:

Հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի դիտել ազատության հրապարակում նորակոչիկների երդման արարողությունը և ուղիղ միացումը զինվորական շքերթից:

Օրվա ընթացքում առաջին ալիքի եթերում կդիտեք հետաքրքիր սյուժեներ, առաջին խորհրդարանական կանանց, Մերաբ Կոստավայի, առաջին առաջին տիկնոջ, Էքվթիմե Թաղաիշվիլիի և այլոց մասին:

Օրվա վերջին, 20:00-ին Վրաստանի առաջին ալիքը անց է կացնելու համերգ, կիսիր և տարածիր երաժշտությունը վեռնագրով: Ձեզ սպասվում է «Ռանինա» մանկական երաժշտական նախագծի եզրափակիչը: Նախագիծը ունի երեք ֆինալիստ, դրանք են ՝ Անաստասիա Գարսեվանիշվիլին, Գիորգի Ռոստիաշվիլին և Անա Բերիշվիլին: Հենց այսօր կպարզվի, թե ով է ներկայացնելու Վրաստանը մանկական եվրատեսիլին:

Մայիսի 26-ին հեռուստադիտողների համար անակնկալներ է պատրաստել նաև Ակուստիկա ծրագիրը, որտեղ հին և ծանոթ հիթերը ներկայացվելու է նորովի: