Վրաստանի ԱԳ նախարարն արձագանքել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող իրադարձություններին. Անհապաղ պետք է դադարեցվեն մարտական գործողությունները
Վրաստանի ԱԳ նախարարն արձագանքել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող իրադարձություններին. Անհապաղ պետք է դադարեցվեն մարտական գործողությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ ակտիվ հետևում են Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող իրադարձություններին:

Զալկալիանիի խոսքով, պարտադիր է, կողմերը վերադառնան մինչև հուլիսի 14-ի ռազմական գործողությունների մեկնարկը տիրող դրությանը:

«Հաղորդակցվում եմ իմ գործընկերների հետ: Երկու նախարարների հետ ունեցա հեռախոսազրույցներ և արտահայտեցի իմ անկեղծ վերաբերմունքը և մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ: Նրանք գիտեն մեր դիրքորոշումը – մենք որևէ կերպ հետաքրքրված չենք իրավիճակի վատթարացմամբ, հառակը, պարտադիր է, կողմերը վերադառնան մինչև հուլիսի 14-ի ռազմական գործողությունների մեկնարկը տիրող դրությանը»,- հայտարարել է Զալկալիանին՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Բացի այդ, Զալկալիանիի խոսքով, ուշագրավ է նաև այն փաստը, որ հակամարտությունն առաջին անգամ է հատել Ղարաբաղի աշխարհագրությանը և այժմ ընթանում է Հայաստան-Ադրբեջանի սահմանի տարածքում:

«Ուստի անհրաժեշտ է ավելի շատ հեռատեսություն և զգուշություն: Անհրաժեշտ է միջազգային համադաշնության առավել ակտիվ ներգրավումը գործընթացին, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի Մինսկի ձևաչափի համանախագահների ակտիվացումը և բոլոր այն միջազգային մեխանիզմների գործարկումը, որն այս հակամարտության կարգավորման հիմքն է:

Անհապաղ պետք է դադարեցվեն մարտական գործողությունները և միջազգային բանակցություններին տրվի գործընթացը կայունացնելու հնարավորություն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված հակամարտությունն սկսվել էր հուլիսի 12-ին: