Վրաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցելու է երկրորդ կիսաեզրափակիչին
Վրաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցելու է երկրորդ կիսաեզրափակիչին

Ռոտերդամում ավարտվել է Եվրատեսիլ երգի մրցույթի 2020 թվականի քվեարկությունը:

Պատահականության սկզբունքով կայացած քվեարկությանը որոշվել է, որ Վրաստանը կմասնակցի երկրորդ կիսաեզրափակչին, որը տեղի է ունենալու՝ 2020 թվականի մայիսի 14-ին:

Առաջին կիսաեզրափակչին կմասնակցեն՝ Հյուսիսային Մակեդոնիան, Բելառուսը, Լիտվան, Շվեդիան, Սլովենիան, Ավստրալիան, Իռլանդիան, Ռուսաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Խորվաթիան, Ադրբեջանը, Մալթան, Իսրայելը, Ուկրաինան, Ռումինիան և Բելգիան:

Երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան՝ Ավստրիան, Մոլդովան, Լեհաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Իսլանդիան, Չեխիան, Հունաստանը, Էստոնիան, Դանիան, Բուլղարիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Հայաստանը, Լատվիան, Վրաստանը, Պորտուգալիան և Ալբանիան:

Եվրատեսիլ երգի մրցույթի կարգի համաձայն, ուղիղ կարգով եզրափակիչ են անցնում հյուրընկալող երկիրը ՝ Նիդեռլանդները և այսպես կոչված մեծ հնգյակի երկրները ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան: մնացած 20 կատարողներն ընտրվելու են կիսաեզրափակիչ փուլից:

Առաջին կիսաեզրափակչում կկարողանան քվեարկել՝ Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, իսկ երկրորդ կիսաեզրափակչում՝ Ֆրանսիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան:

Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալում է Ռոտերդամը և այս տարի մրցույթին Վրաստանը կներկայացնի Թոռնիկե Ղիփիանին: Շոուի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը մայիսի 16-ին: