Վրաստան է ժամանելու Լիտվայի արտաքին գործերի նախարարը
Վրաստան է ժամանելու Լիտվայի արտաքին գործերի նախարարը

Սեպտեմբերի 8-ից 11-ը Վրաստան է այցելելու Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը:

Վրաստան այցի շրջանակներում, լիտվացի դիվանագետը հանդիպելու է իր գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ:

Հանդիպումից հետո, արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունենալու Վրաստան-Լիտվայի  եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հանձնաժողովի 6-րդ նիստը, որից հետո տեղի կունենա արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

«Վերոնշյալ ձևաչափը իրենից ներկայացնում է Վրաստանի և Լիտվայի միջև պարբերական խորհրդատվությունների պլատֆորմ, որի միջոցով Լիտվան իր աջակցությունն է ցուցաբերում Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին», – ասում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Այցի շրջանակներում, Լինաս Լինկևիչուսը հանդիպելու է ՝Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, երկրի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի հետ:

Լիտվայի առաջին դիվանագետը մասնակցելու է նաև «բալթյան ճանապարհի» 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվելու է Սոխումիի պետական ​​համալսարանում: 30 տարի առաջ, 1989 թվականի օգոստոսի 23-ին, Բալթյան երկրներում տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ սովետական ​​բռնազավթման, որը պատմության մեջ մտել է «բալթյան ճանապարհ» անվան տակ:

Վրաստան այցի շրջանակներում,  Լիտվայի արտգործնախարարը մասնակցելու է նաև Վիլնյուսի պուրակի բացման արարողությանը: