«Վրացական երազանքի» համագումարը տեղի կունենա հունվարի 16-ին, կուսակցության նախագահի պաշտոնում կներկայացվի Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը. Կախա կալաձե
«Վրացական երազանքի» համագումարը տեղի կունենա հունվարի 16-ին, կուսակցության նախագահի պաշտոնում կներկայացվի Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը. Կախա կալաձե

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա շաբաթ օրը,- այս մասին կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո,  հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, համագումարը կընտրի կուսակցության նոր նախագահին, և քաղաքական խորհրդի որոշմամբ ՝ Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

«Այսօր տեղի ունեցավ կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը, որտեղ մենք քննարկեցինք կուսակցության կողմից անցկացվելիք համագումարին վերաբերող հարցեր: Նախ տեղեկացնենք, որ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա շաբաթ օրը `հունվարի 16-ին, որին կմասնակցեն շուրջ 400 պատվիրակներ ամբողջ երկրից: Համագումարում ընտրվելու են կուսակցության նոր նախագահն ու կուսակցության քաղխորհրդի նոր կազմը: Քաղաքական խորհրդի որոշմամբ ՝ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Իրակլի Կոբախիձեն:

Քաղաքական խորհուրդը հաստատել է նաև նորացված քաղաքական խորհրդի անդամության 21 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը: Նոր քաղաքական խորհրդի անդամների անունները կիմանաք շաբաթ օրը կայանալիք համագումարում: Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, անշուշտ, մարտահրավեր է մեր կուսակցության համար: Այժմ մենք ունենք առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի համատեղ աշխատելով ավարտին հասցնենք Բիձինա Իվանիշվիլիի սկսած գործը և Վրաստանը դառնա իսկական Եվրոպական պետություն, ամրապնդենք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, մեր քաղաքացիների բարեկեցությունը բարձրանա, աղքատությունը հաղթահարվի և երկիրը բարգավաճի: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքական թիմի միասնությամբ և նպատակասլաց աշխատանքով մենք անպայման հասնելու ենք այդ նպատակներին», – հայտարարել է Կախա Կալաձեն: