«Վրացական երազանքը» չի հասկանում սովորական զրույց, հետևաբար մենք ընդունել ենք որոշում, որ ծրագրենք լայնածավալ ցույց-երթ. Նինո Բուրջանաձե
«Վրացական երազանքը» չի հասկանում սովորական զրույց, հետևաբար մենք ընդունել ենք որոշում, որ ծրագրենք լայնածավալ ցույց-երթ. Նինո Բուրջանաձե

«Վրացական երազանքը» չի հասկանում սովորական զրույցը: Բացարձակ անտեսում է այն խնդիրները, որոնք առկա են երկրում: «Վրացական երազանքը» չի համարում այն ​​փաստը, որ կան անարդարության զգացմամբ պայմանավորված առաջացած օջախներ,- այս մասին հայտարարել է «Միասնական Վրաստանի» առաջնորդ, Նինո Բուրջանաձեն:

Ըստ Բուրջանաձեի, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 25-ին և մարտի 31-ին:

«Ուստի մենք որոշեցինք նախատեսել լայնածավալ ցույց-երթ: Զուգահեռաբար, փետրվարի 25-ի և մարտի 31-ի միջև  ընկած ժամանակահատվածում կլինեն լոկալ ցույցեր տարբեր վայրերում: Այդ թվում մենք անպայման գնալու ենք Բաթումի, քանի որ Բաթումիից ու Աջարիայից ժամանած մեր հայրենակիցները շատ համարձակորեն պայքարում են ու ցուցադրում օրինակելի դիմացկունություն: Մենք մեր համերաշխությունը պետք է հայտենք նրանց: Հանրահավաքներն արդեն ծրագրված էին, և դա ոչ մի կապ չունի Նիկա Մելիայի հետ»,- ասել է Բուրջանաձեն: