«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստանը» տարածաշրջանում սկսում է 2020 թվականի ընտրական ծրագրի թեմատիկ շնորհանդեսները
«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստանը» տարածաշրջանում սկսում է 2020 թվականի ընտրական ծրագրի թեմատիկ շնորհանդեսները

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանը» տարածաշրջանում սկսում է 2020 թվականի ընտրական ծրագրի թեմատիկ շնորհանդեսները:

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին՝ կայուն զարգացման ծրագրի շնորհանդեսը կանցկացվի Ռուսթավիում: Շնորհանդեսը կբացի՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ի գործադիր քարտուղար՝ Իրակլի Կոբախիձեն:

Կներկայացվեն տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների, առողջապահության և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրային ուղղությունները:

Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Ռուսթավի քաղաքում, Construction service-ի նոր մետաղաձուլական արտադրամասում: