«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները հաղթել են 64 ընտրատարածքներից 44-ում, իսկ երկրորդ փուլը կանցկացվի միայն 20 մունիցիպալիտետում. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները հաղթել են 64 ընտրատարածքներից 44-ում, իսկ երկրորդ փուլը կանցկացվի միայն 20 մունիցիպալիտետում. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուները հաղթել են 64 ընտրատարածքներից 44-ում, անհրաժեշտ է երկրորդ փուլն անցկացնել նաև Թբիլիսիում, բայց բնականաբար, մենք կասկած չունենք, որ Կախա Կալաձեն վերջապես կհաղթի այս ընտրություններում, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, երկրորդ փուլը կանցկացվի ընդամենը 20 մունիցիպալիտետում:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արդյունքները, ըստ որոնց ՝«Վրացական երազանքը» հաղթել է խոշոր հաշվով ամբողջ երկրում: Հիշեցենք, 2775 ընտրատեղամասերի արդյունքները`«Վրացական երազանք»՝ 47,83%, «Ազգային շարժում»՝ 30,69%, «Հանուն Վրաստանի»՝ 7,48%, «Լելո»՝ 2,62%, «Եվրոպական Վրաստան»՝ 1,75%, Հայրենասերների դաշինք ՝ 1,43%, «Երրորդ ուժ» ՝ 1,31%, «Գիրչի ՝ ավելի ազատություն» ՝ 1,22%, մնացած բոլոր կուսակցությունները ստացել են 1%-ից պակաս ձայն: Հաշվի առնելով, որ ընտրատեղամասերի 3/4-ն արդեն հաշվված են, բնականաբար, այդ տվյալները էականորեն չեն փոխվի:

«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուներն առաջին փուլում հաղթել են 64-ից 44 ընտրատարածքներում: Երկրորդ փուլը կանցկացվի ընդամենը 20 մունիցիպալիտետում: Մեզ համար հատկապես տխուր է, իհարկե, այն, որ անհրաժեշտ էր երկրորդ փուլն անցկացնել նաև Թբիլիսիում, բայց բնականաբար ոչ ոք չի կասկածում, որ Կախա Կալաձեն վերջապես կհաղթի այս ընտրություններում: Շատ կարևոր է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Կախա Կալաձեն ունենա մեծամասնություն Թբիլիսիի քաղաքային խորհրդում: Մասնավորապես, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» Թբիլիսիի քաղաքային խորհրդում ներկայացված կլինի առնվազն 29 անդամով: Ինչպես գիտեք, Թբիլիսիի քաղաքային խորհրդում մեծամասնությանն անհրաժեշտ է 26 անդամ», – ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, երեկ «Վրացական երազանքի» համոզիչ հաղթանակը խաղաղության, կայունության և զարգացման հաղթանակն էր Վրաստանում:

«Վրաց հասարակությունը արժանի պատասխան է տվել ստի ու ատելության վրա կառուցված արմատական ​​քաղաքական ուժերին: Մենք հասարակությանը խոստանում ենք, որ մեր քաղաքապետի բոլոր թեկնածուները կհաղթեն երկրորդ փուլում», – ասել է Իրակլի Կոբախիձեն: