Ողջունում ենք Եվրամիություն-ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում արտահայտված կամքը, ուժեր ուղղել Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ ագրեսիայի դեմ. Դավիթ Զալկալիանի
Ողջունում ենք Եվրամիություն-ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում արտահայտված կամքը, ուժեր ուղղել Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ ագրեսիայի դեմ. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Եվրամիության և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության կապակցությամբ, որում խոսվում է նաև Վրաստանի մասին:

«Մենք ողջունում ենք Եվրամիություն-ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում մեր գործընկերների կողմից արտահայտված կամքը, ուժերն ուղղել Ռուսաստանի դաշնության կողմից Վրաստանի նկատմամբ ագրեսիայի դեմ:

Սա մեր արևմտյան գործընկերների կողմից՝ Վրաստանին և նրա բարեփոխումների ճանապարհին սատարելու ևս մեկ ակնհայտ ցուցադրություն է, և մենք դա շատ բարձր ենք գնահատում», – գրել է Դավիթ Զալկալիանին: