Ոչ մի պատժամիջներ չենք ակընկալում, Վրաստանը հետևողական է ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման գործում. Դավիթ Զալկալիանի
Ոչ մի պատժամիջներ չենք ակընկալում, Վրաստանը հետևողական է ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման գործում. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ Եվրախորհրդարանից պատժամիջոցներ չեն սպասվում, քանի որ Վրաստանը հետևողական է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների կատարման գործում, ինչը պատկերված է Վրաստանի սահմանադրությունում:

Ինչպես Զալկալիանին ասել է լրագրողներին, Վրաստանը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման և ինստիտուտների հզորացման ուղղությամբ:

«Մենք պատժամիջոցներ չենք ակնկալում, քանի որ Վրաստանը հետևողական է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների կատարման գործում, ինչը պատկերված է Վրաստանի սահմանադրությունում: Մենք հետևողական  ենք նաև ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման տեսանկյունից, ինչպես նաև ինստիտուտների ամրապնդման առումով»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Զալկալիանի խոսքով, Վրաստանում անցկացվելու են ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ, որոնք կհամապատասխանեն ԵԱՀԿ-ի չափանիշներին:

«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դա մեր պարտավորությունն է, և դա բազմիցս ասվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափում, Վրաստանը հավատարիմ է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Վրաստանը անց է կացնելու ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ ՝ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք բոլոր միջազգային դիտորդների հետ, ներառյալ ԵԱՀԿ-ի գրասենյակի, և բազմիցս ասվել է մեր կողմից, որ հաշվի են առնվելու բոլոր հանձնարարականները»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանում տեղի ունեցած բանավեճին, նախարարի խոսքով, հիմնական նպատակը Եվրախորհրդարանայիներին բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնելն էր:

Ի պատասխան Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հարցերին ՝ Զալկալիանիի խոսքով, վրացական կողմը նույնպես պատրաստ էր նրանց տրամադրել ստույգ տեղեկատվություն,սակայն  Վրաստանի ներկայացուցիչները բավարար ժամանակ չունեին:

Զալկալիանին նշել է, որ անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել եվրախորհրդարանի հետ, որպեսզի նրանք ունենան լիարժեք տեղեկություն: