Ոչ մի հեղափոխություն չի լինի, մենք միշտ կատարում ենք մեր պարտականությունները. Վախտանգ Գոմելաուրի
Ոչ մի հեղափոխություն չի լինի, մենք միշտ կատարում ենք մեր պարտականությունները. Վախտանգ Գոմելաուրի

Ոչ մի հեղափոխություն չի կարող լինել, – այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին:

Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, փոփոխությունները պետք է կատարվեն ընտրությունների միջոցով, այլ ոչ թե հեղափոխության:

«Այս թեմայի շուրջ տարիներ շարունակ խոսվել է, շատ հաճախ լսել ենք՝ հեղափոխություն, հեղափոխություն: Իհարկե դա անհեթեթություն է, ոչ մի հեղափոխություն չի կարող լինել: Մենք միշտ կկատարենք մեր պարտավորությունները: Փոփոխություններ պետք է լինեն, իհարկե, միայն ընտրությունների միջոցով, ոչ թե հեղափոխության և նրանք թող չերազեն դրա մասին», – հայտարարել է Գոմելաուրին: