Ուկրաինայում առևանգիչը պատանդ վերցրած ոստիկանապետին ազատել է, իսկ ինքը թաքնվել անտառում
Ուկրաինայում առևանգիչը պատանդ վերցրած ոստիկանապետին ազատել է, իսկ ինքը թաքնվել անտառում

Ուկրաինայում առևանգիչ Ռոման Սկրիպնիկը ազատել  է պատանդ վերցրած ոստիկանապետին և թաքնվել Ռեշետիլովսկի շրջանի անտառում, այս մասին տեղեկացնում է ուկրաինական մամուլը։

Տարածված լրատվությամբ ոստիկանությունը իրականացնում է որոնողական գործողություն։

Հանցագործը ոստիկանապետին պատանդ էր վերցրել Պոլտավա քաղաքում։ ՈՒկրաինական մամուլի հաղորդմամբ, հարձակվողն ի սկզբանե պայթյունի սպառնալիքով պատանդ էր վերցրել քրեական ոստիկանության ծառայողներին, սակայն ավելի ուշ, բանակցությունների արդյունքում, քրեական հետաքննության տարածքային բաժնի պետ, Վլադիմիր Շեյանին հաջողվել է ազատել սպաներին և հանձնվել անձամբ: Հարձակվողն ու պատանդը մեքենայով Պոլտավայից ուղևորվել են Կիևի ուղղությամբ:

Մինչ սպաներին պատանդ վերցնելը, ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն: Նա կասկածվում էր տրանսպորտային միջոցն ապօրինի պահելու մեջ: Ձերբակալության ընթացքում հարձակվողը հանել է «Էրգեդե -5» տեսակի նռնակ և պատանդ վերցրել ոստիկաններին: