Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին անց է կացնելու մամլո մարաթոն
Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին անց է կացնելու մամլո մարաթոն

Ուկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին անց է կացնելու մամլո մարաթոն, որի ընթացքում նա ամբողջ օրը պատասխանելու է լրագրողների հարցերին:

Լրատվությունն այս մասին տարածել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Մամլո մարաթոնը տեղի է ունենալու Կիևի կենտրոնում նորաբաց «ֆուդմարկետի» տարածքում:

Վլադիմիր Զելենսկիի վարչակազմում ասում են, որ նախագահին հարցեր են առաջադրելու 7-10 հոգուց բաղկացած լրագրողների խմբերը: