Վլադիմիր Զելենսկին համաներել է Ռուսաստանի 12 քաղաքացու. Ուկրաինական մամուլ
Վլադիմիր Զելենսկին համաներել է Ռուսաստանի 12 քաղաքացու. Ուկրաինական մամուլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրաման՝ Ռուսաստանի 12 քաղաքացիներին համաներելու մասին, որոնց Ուկրաինայում արդարացրել են:

Ուկրաինական մամուլի տեղեկությամբ, այս մասին հայտարարել է մի քանի կալանավորի փաստաբան Վալենտին Ռիբինը:

Նրա խոսքով, սա Մոսկվայի և Կիևի միջև կալանավորների փոխանակման գործընթացի մեկնարկն է:

Նախօրեին, Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում և Ռուսաստանում ավարտին են մոտենում Ուկրայինայում և Ռուսաստանում ձերբակալված անձանց փոխանակման մասին բանակցությունները: Պուտինի խոսքով, սա հնարավոր է, լինի կալանավորների «բավականին խոշոր» փոխանակում: