Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են երկրների միջև այցեգրային ռեժիմի պարզեցման հարցը
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են երկրների միջև այցեգրային ռեժիմի պարզեցման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են երկրների միջև այցեգրային ռեժիմի պարզեցման հարցը: Այս հարցը քննարկվելու է այսօր, Մոսկվայում ծրագրված հանդիպմանը:

Ինչպես թուրքական «անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Էրդողանը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմի պարզեցումը լինելու է օրակարգի հիմնական հարցերից մեկը:

Հանդիպմանը կողմերը քննարկելու են նաև Սիրիայի, Թուրքիային ռուսական զենիթային Էս-400 համակարգերի փոխանցման, «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցերը և մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը:

Թողնել մեկնաբանություն