Վերջին տվյալներով, Կախեթիում խաղողագործների եկամուտը հասնում է 70 մլն լարիի
Վերջին տվյալներով, Կախեթիում խաղողագործների եկամուտը հասնում է 70 մլն լարիի

Խաղողահավաք 2021 թվականի շրջանակներում Կախեթիում խաղողագործների եկամուտը կհասնի 70 մլն լարիի:

Գինու ազգային գործակալության տվյալներով, սեպտեմբերի 11-ի դրությամբ Կախեթիում վերամշակվել է 73 հազար տոննա խաղող, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Վերամշակված խաղողից 43,5 հազար տոննան ռքածիթելի է, մինչև 24 հազար տոննա` սափերավի, մինչև 2,2 հազար տոննա՝ կախեթյան կանաչ, իսկ մնացածը` խաղողի տարբեր տեսակներ: Խաղողի օրական վերամշակումը ութ հազար տոննայի սահմաններում է, ինչը վկայում է այն մասին, որ բերքահավաքն ակտիվ փուլում է»,- ասացին Գինու ազգային գործակալությունից: