Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 718 000 մարդու մոտ
Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 718 000 մարդու մոտ

Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 718 000 մարդու մոտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ըստ ՄԱԿ-ի, համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 133,55 միլիոն դեպք: Աշխարհում վերջին մեկ օրվա ընթացքում վարակից մահացել է 12 639 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 894 295:

Վերջին մեկ օրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաղորդված նոր դեպքերի ավելի քան 35 տոկոսն արձանագրվել է Եվրոպայում, որին հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկան և Հարավարևելյան Ասիան: