Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի #1TVSPORT
Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի #1TVSPORT

Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերն, բոլոր մարզական վայրերում անց են կացվելու առանց հանդիսատեսի: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարեց նախարար Թամաե Մարուքավան, ով պատասխանատու է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը Տոկիոյում անցկացնելու համար:

Ճապոնիայի մայրաքաղաքի մարզում, որը ներառում է Տոկիոյի, Կանագավայի, Սայտամայի և Տիբայի պրեֆեկտուրաները, հանդիսատեսին մուտքի իրավունք չի տրվի: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Էսիհիդե Սուգան հայտարարել էր Տոկիոյում արտակարգ դրություն մտցնելու մասին: Դա պայմանավորված է կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ աճով: Հուլիսի 8-ի դրությամբ Ճապոնիայի մայրաքաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 920 դեպք:

Արտակարգ դրությունը կտևի հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն հուլիսի 23-ին: