Տնտեսությունն զարգանում է, մենք չենք փակել երկիրը և դա ճիշտ որոշում էր. Կախա Կալաձե
Տնտեսությունն զարգանում է, մենք չենք փակել երկիրը և դա ճիշտ որոշում էր. Կախա Կալաձե

Տնտեսությունը զարգանում է, մենք երկիրը չփակեցինք, և դա ճիշտ էր, – այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, երբ երկիրը փակ չէ, տնտեսությունը զարգանում է, և ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս:

«Երկրի տնտեսությունը առաջ է գնում, մենք ունենք երկնիշ տնտեսական աճի տեմպ, ինչը շատ կարևոր է: Որոշում կայացվեց, որ մենք երկիրը չփակեցինք, դա ճիշտ էր և կարևոր, քանի որ մենք միաժամանակ ներդրեցինք պատվաստանյութերը և հնարավոր է շարունակել պատվաստման գործընթացը, որպեսզի բոլորը պատվաստվեն: Ունենք բավականաչափ պատվաստանյութեր մեր բնակչությանը պատվաստելու և ուրիշներին օգնելու համար: Երբ երկիրը փակված չէ, տնտեսությունը զարգանում է, ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս», – ասել է Կախա Կալաձեն: