Թույլ չենք տա Սաակաշվիլիի, Վաշաձեի և նրա ռուս քաղաքական տեխնոլոգների կողմից հայտարարված հեղափոխական ծրագրերի իրականացումը. Կախա Կալաձե
Թույլ չենք տա Սաակաշվիլիի, Վաշաձեի և նրա ռուս քաղաքական տեխնոլոգների կողմից հայտարարված հեղափոխական ծրագրերի իրականացումը. Կախա Կալաձե

Ոչ մի դեպքում թույլ չենք տա Սաակաշվիլիի, Վաշաձեի և նրա ռուս քաղաքական տեխնոլոգների կողմից հայտարարված հեղափոխական ծրագրերի իրականացումը, օրենքի խախտման յուրաքանչյուր քայլի համար, նրանք առավելագույնս կպատժվեն,-այս մասին քաղաքական միավորում «վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի գլխավոր քարտուղար Կախա կալաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Կալաձեի խոսքերով, իշխանությունները լավ են լրատվականացված և պատրաստ են համապատասխան արձագանքման համար:

«Ազգային շարժման» և նրա ռուս քաղաքական տեխնոլոգի ծրագրերը արդեն հայտնի են: Մենք երկար ժամանակ ասում ենք, որ «ազգային շարժման» ծրագրերը կապված են ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխական սցենարի հետ: Այս սցենարի համար «ազգային շարժումը» օգտագործելու է բոլոր ճանապարհները, նրանք հատել են բոլոր կարմիր գծերը, օգտագործել են բանակը, փորձել են աղավաղել այդ անձեռնմխելի ինստիտուտի անունը և օգտագործել սեփական կուսակցության նպատակների համար:

Մենք, որպես պատասխանատու քաղաքական ուժ, թույլ չենք տա այդ նպատակների իրականացումը, մենք թույլ չենք տա, որ նրանք մշտական ստրեսի տակ պահեն մեր հասարակությանը:

Իշխանությունները լավ են լրատվականացված և պատրաստ են համապատասխան արձագանքման համար: Ոչ մի դեպքում թույլ չենք տա Սաակաշվիլիի, Վաշաձեի և նրա ռուս քաղաքական տեխնոլոգների կողմից հայտարարված հեղափոխական ծրագրերի իրականացումը, օրենքի խախտման յուրաքանչյուր քայլի համար, նրանք առավելագույնս կպատժվեն»,-հայտարարել է Կալաձեն: