Թուրքիայի դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, արձակել է 176 զինվորականի ձերբակալության օրդեր
Թուրքիայի դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, արձակել է 176 զինվորականի ձերբակալության օրդեր

Թուրքիայի դատախազությունը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, արձակել է 176 զինվորականի ձերբակալության օրդեր:

Ըստ թուրքական մամուլի, կասկածյալների թվում 108 գործող զինծառայող կա, չորս շրջանի ժանդարմերիայի պետ և 68 նախկին զինծառայողներ, որոնք ինքնակամ բանակից հեռացել են սեփական կամքով կամ ազատվել են: Հատուկ գործողությունը միաժամանակ իրականացվել է Թուրքիայի 49 գավառում:

Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին: