Թորնիկե Ռիժվաձեն հաստատում է, որ Բաթումիում շենքի փլատակների տակ մնացել են մարդիկ
Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն հաստատում է, որ Բաթումիում մարդիկ մնացել են շենքի փլատակների տակ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ռիժվաձեն, փրկարարները շարունակում են աշխատանքը:
«Շատ ծանր դեպք է: Փրկարարները փրկել են երեխայի, չնայած մարդիկ դեռ փլատակների տակ են: Այսպիսով փրկարարները շարունակում են աշխատանքը: Ամեն ինչ կարվի այնտեղի մարդկանց փրկելու համար: Իհարկե, մենք չենք կարող նախապես խոսել տարբերակների մասին: Մենք լիարժեք տեղեկատվություն չունենք, աշխատանքներ են ընթանում, ինչպես նաև կապ է հաստատվում հաստատվում այնտեղ մնացած ու ապրող մարդկանց հետ: Հետաքննությունը կպարզի ամեն ինչ, այժմ գլխավորը այս մարդկանց օգնելն է», – ասել է Թորնիկե Ռիժվաձեն:
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:
Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից