Թեա Ծուլուկիանին  թմրանյութերի դեմ պայքարի գործով միջգերատեսչական խորհրդի անդամներին մոտակա օրերս կհրավիրի արդարադատության տուն
Թեա Ծուլուկիանին  թմրանյութերի դեմ պայքարի գործով միջգերատեսչական խորհրդի անդամներին մոտակա օրերս կհրավիրի արդարադատության տուն

Թեա Ծուլուկիանիի խոսքերով ողջունելի կլինի, եթե թմրաքաղաքականության մասին հարցերի վրա աշխատանքը կվերադառնա միջգերատեսչական այն ձևաչափին, որը ակտիվ աշխատել է նշված հարցի շուրջ,-այսպես է արձագանքել արդարադատության նախարարը ՆԳ նախարարի դիմումին:

Արդարադատության նախարարության լրատվությամբ, Թեա Ծուլուկիանին  թմրանյութերի դեմ պայքարի գործով միջգերատեսչական խորհրդի անդամներին մոտակա օրերս կհրավիրի արդարադատության տուն:

Թմրանյութերի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով արդարադատության նախարարին դիմել է ներքին գործերի նախարարը, կառավարության նիստի ավարտից հետո: Ինչպես նշել է Գիորգի Գախարիան այս ձևաչափը շատ կարևոր է նման հարցերը լուծելու համար:

Նշենք, որ թմրանյութերի դեմ պայքարի կոորդինացիոն խորհուրդը միջգերատեսչական մարմին է, որի նպատակն է թմրանյութերի անօրեն օգտագործումից առաջացած վնասի նվազեցումը:

Հիշեցնենք, Թեա Ծուլուկիանին պաշտոնական այցով գտնվում է Անտիգուայում, որտեղ մասնակցում է Կարիբյան ծովի երկրների գագաթնաժողովին: