Թբիլիսիում շտապ օգնության մեքենան բախվել է մի խումբ մարդկանց - զոհվել է մեկ և տուժել՝ 12 մարդ
Թբիլիսիում շտապ օգնության մեքենան բախվել է մի խումբ մարդկանց - զոհվել է մեկ և տուժել՝ 12 մարդ

Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում ավտովթարը դարձել է մահվան պատճառ:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, շտապ օգնության մեֆենան բախվել է շինարարության մերձակայքի խցիկին, որտեղ հավաքված էին շինարարության վրա աշխատող մարդիկ:

Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ 12 մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը համեմատաբար ծանր է: Այս պահի նրան վիրահայտում են:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, գործի առնչությամբ ՔՕ-ի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով ընթանում է հետաքննությունն, որը ենթադրում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: