Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, միմյանց է բախվել 4 ավտոմեքենա
Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, միմյանց է բախվել 4 ավտոմեքենա

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում վթար է տեղի ունեցել: Միմյանց է բախվել չորս ավտոմեքենա:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, տեղի ունեցածի հետևանքով ավտոմեքենաներից մեկում գտնվող չորս մարդ է տուժել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ավտովթարի դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն:​