Թբիլիսիում «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները ներքին գործերի նախարարության մոտ անցկացնում են բողոքի ցույց:
Նրանք պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:
Ցուցարարները մահացածի ընտանիքի անդամներին ցավակցություն են հայտնում: Նրանց խոսքով, ՆԳՆ-ի շենքի մոտ են հավաքվել մահացածների ընտանիքներին համերաշխություն հայտնելու համար:
Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ իշխանությունը համակեցության մեջ է քրեական աշխարհի հետ: