Թբիլիսիում Կայարանի հրապարակի հարակից տարածքում այրվում է օգտագործված հագուստի պահեստը (վիդեո)

Հրդեհ Թբիլիսիում: Կայարանի հրապարակի հարակից տարածքում այրվում է օգտագործված հագուստի պահեստը:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, նախնական տեղեկությամբ, այրվել է 200ք.մ տարածք և ընթանում են հրդեհի մեկուսացման աշխատանքներ:

Տեղում աշխատում է 9 հրշեջ մեքենա: