Թբիլիսիում կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Թբիլիսիում կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի

Ներքի գործերի նախարարությունը տաք հետքով ձերբակալել է 1999 թվականին ծնվան Գ.Շ.-ին՝ կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով:

Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է մինչև 15 տարվա ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ընթացիկ տարվա մարտի 26-ին Թբիլիսիում, Դիդի դիղոմում, Իոանե Պետրիծի փողոցում, վիճաբանության արդյունքում սառը զենքով տարբեր տիպի մարմնական վնասվածք է հասցրել 2000 թվականին ծնված Գ.Կ.-ին և թաքնվել դեպքի վայրից:

Ոստիկանությունը մի քանի ժամում ձերբակալել է մեղադրյալին, Թբիլիսիում: Իրավապահները առգրավել են հանցանքը հաստատող զենքը՝ դանակը:

Հետաքննությունն ընթանում է կանխամտածված սպանության փորձի փաստով, Վրաստանի ՔՕ-ի 19-108-րդ հոդվածով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: