Թբիլիսիում, փորձնական ռեժիմում երթևեկելու են 18 մետր երկարությամբ ավտոբուսներ
Թբիլիսիում, փորձնական ռեժիմում երթևեկելու են 18 մետր երկարությամբ ավտոբուսներ

Թբիլիսիում, հաջորդ շաբաթվանից, գիշերվա ժամերին, փորձնական ռեժիմում կերթևեկեն 18 մետր երկարությամբ ավտոբուսներ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն:

Ինչպես նշել է Մայա Բիթաձեն, ավտոբուսը մեկ ամսվա ընթացքում երթևեկելու է 10 հիմնական պողոտաներով և ուղևորների չի սպասարկելու:

Նրա խոսքով, թեստային ռեժիմի նպատակն է բացահայտել ենթակառուվածքի թերությունները և վերացնել դրանք, որից հետո, Թբիլիսիի 10 հիմնական միջանցքների համար քաղաքապետարանը կգնի 179 միավոր 18 մետր երկարությամբ ավտոբուս:

Մայա Բիթաձեի տեղեկությամբ, ավտոբուսները տեղավորում են 150 ուղևոր: