Թբիլիսիում երթևեկող M1 կարգի տաքսիների համար թույլտվության ստանալը դառնում է պարտադիր
Թբիլիսիում երթևեկող M1 կարգի տաքսիների համար թույլտվության ստանալը դառնում է պարտադիր

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, մայրաքաղաքի սակրեբուլոյին ուղարկվել է մունիցիպալիտետի կառավարության կողմից ընդունված տաքսիների գրանցման կարգը, որի համաձայն, ուղևորների փոխադրման թույլտվության փաստաթղթի ստանալը դառնում է պարտադիր, Թբիլիսիում երթևեկող M1 կարգի տաքսիների համար:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, թույլտվություն ստանալը կարելի է շատ պարզ, հատուկ կայք էջի միջոցով, որտեղ գրվելու են անձնական տվյալները՝ վարորդական իրավունքի վկայականի և ավտոմեքենային տեխնիկական փաստաթղթի համարները, իսկ վճարումը հնարավոր է նաև էլեկտրոնային ձևով:

«Այս գործընթացների ավարտից հետո վկայականը հնարավոր կլինի ստանալ երկու օրում: Բացի այդ վարորդները հնարավորություն ունեն դիմել գամգեոբաներին գրանցման վայրի համաձայն, և այդ ծառայությունը ստանալ տեղում: Թույլտվության սակագինը սովորական շարժիչով մեքենաների համար տարեկան կազմում է 100 լարի, իսկ հիբրիդային շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար 50 լարի, անվճար է լինելու փաստաթուղթը էլեկտրոնային շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար: Փաստաթուղթը վերցնելուն պես վարորդը այն պետք է տեղադրի մեքենայում և ավտոմեքենայից դուրս ունենա հատուկ պաստառ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով, փաստաթուղթ չունենալու դեպքում վարորդները կտուգանվեն 200 լարիով: