Թբիլիսիում ավտոբուսով առանց տոմս երթևեկելու համար տուգանքը 5 լարիից դարձել է 20 լարի
Այսօրվանից Թբիլիսիում, հասարակական տրանսպորտով, մասնավորապես ավտոբուսով առանց տոմս երթևեկելու պատժամիջոցներն ավելացել են – այս խախտման համար քաղաքացին հինգ լարիի փոխարեն կտուգանվի 20 լարիով:
Փոփոխությունը հաշվի է առնում «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» խորհրդարանի կողմից հաստատված փոփոխությունը:
Ինչ վերաբերում է տույժին, որը գործում է 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար, այն նվազել է և 50 լարիի փոխարեն դարձել 40 լարի:
Նորույթ կա նաև տոմս վերցնելու կարգում. Ուղևորը պարտավոր է, տոմս վերցնել ուղևորությունն սկսելիս: Հակառակ դեպքում, կոնտրոլերի կողմից ուղևորության ցանկացած փուլում հնարավոր է տուգանվի: