Թբիլիսիում արգելվելու է երթուղային տաքսիներում ոտքի վրա կանգնած ուղևորների տեղափոխումը, ինչպես նաև պարտադիր կլինի երթևեկել բաց պատուհաններով և կրել դիմակներ
Թբիլիսիում արգելվելու է երթուղային տաքսիներում ոտքի վրա կանգնած ուղևորների տեղափոխումը, ինչպես նաև պարտադիր կլինի երթևեկել բաց պատուհաններով և կրել դիմակներ

«Թբիլիսիի միկրոավտոբուսը» Թբիլիսիում հասարակական տրանսպորտի գործի դնելու կապակցությամբ տարածել է հայտարարություն: Հայտարարության համաձայն, մայիսի 29-ից ընկերությանը պատկանող ուղևորատար տրանսպորտային միջոցները կսկսեն իրենց գործունեությունը, համակարգող խորհրդի կողմից սահմանած հանձնարարականների համաձայն:

««Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ից ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների ուղևորատար ծառայությունը կվերականգնվի ամբողջությամբ, հաշվի առնելով համակարգող խորհրդի կողմից սահմանված հանձնարարականները:

Մասնավորապես, արգելվում է ուղևորին թույլ տալ մուտք գործել միկրոավտոբուս առանց դիմակի, արգելվում է տեղափոխել ոտքի վրա կանգնած ուղևորի, արգելվելու է օդորակիչների աշխատանքը, ինչպես նաև երթուղայինները պարտադիր երթևեկելու են բաց պատուհաններով:

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ «Covid 19»-ի տարածումից խուսափելու նպատակով, ավտոտրանսպորտային միջոցները կանգառ վերադառնալուն պես կախտահանվեն:

«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը ցանկանում է նախօրոք շնորհակալություն հայտնել ուղևորներին հաստատված սահմանափակումները նախատեսելու համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ըստ Վրաստանի Վարչապետ, Գիորգի Գախարիայի, քաղաքային տրանսպորտը իր աշխատանքը կսկսի մայիսի 29-ին:

Թողնել մեկնաբանություն