Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի փաստաբանները Թբիլիսիի դատախազությունում ծանոթացել են գործի նյութերին
Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի փաստաբանները Թբիլիսիի դատախազությունում ծանոթացել են գործի նյութերին

Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքի փաստաբանները Թբիլիսիի դատախազությունում ծանոթացել են գործի մանրամասներին: Խոսքը վերաբերում է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ցուցմունքներին և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում դատախազության կողմից ձերք բերված նյութերին:

Միխեիլ Ռամիշվիլին և Էկա Քոբեսաշվիլին դատախազությունում էին մի քանի ժամվա ընթացքում:

Ինչպես նրանք հայտարարել են նյութերին ծանոթանալուց հետո, հետաքննությունը ցույց է տվել ՊԱԾ-ի այն ներկայացուցիչների ցուցմունքները, ովքեր նրանց խոսքով, Թամար Բաչալիաշվիլու մահանալուց առաջ նրա հետ ուղևորվել են դեպի Շավնաբադա:

Փաստաբանները հայտարարում են, որ գործում առկա նյութերը բացառում են ինքնասպանության տարբերակը:

Բացի այդ, Բաչալիաշվիլիների ընտանիքի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլու հայտարարությամբ, պարզվել է, որ դեղամիջոցը, որն ընդունելուց հետո, հետաքննության տարբերակով, մահացել է Բաչալիաշվիլին, վաճառվում էր միայն դեղատոմսով, բայց այս դեղատոմսը գործում չկա, ինչը խոսում է այն մասին, որ այդ դեղամիջոցը Բաչալիաշվիլին չի գնել:

Փաստաբանը հայտարարում է, որ գործի նյութերի համաձայն, Բաչալիաշվիլուն սպանել են և ինքնասպանության վարկածը բացառվում է: